«Մեծ է նավթի արդյունահանման կրճատման համաձայնության երկարաձգման հավանականությունը».Զանգանե
Իրանի իսլամական հանրապետության նավթի նախարարն ասել է.«Մեծ հավանականությամբ, բոլոր պետությունները համաձայնելու են երկարաձգել ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների միջև նավթի արդյունահանման ծավալների կրճատման որոշումը»:
ԻՌՆԱ գործակալությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Հարցի քննարկմանը նվիրված բանակցություններին բոլոր երկրների մասնակությունն անհրաժեշտ է լինելու»:
«Նավթի արդյունահանման կրճատումը երկարաձելու հարցում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների պայմանների գնահատելու համար ժամանակ է պահանջվելու».-հավաստել է Իրանի նավթի նախարարը:
2016 թվականի նոյեմբերի 30-ին Վիեննայում կայացած պաշտոնական նիստում, 2008 թվականից ի վեր առաջին անգամ, ՕՊԵԿ-ը համաձայնեց կրճատել նավթի արդյունահանումը , որպեսզի շուկաներում նավթի ավելցուկը կրճատելով, հնարավոր լինի բարձրացնել նավթի գները: