Ալ-Էբադիի հավաստմամբ ՝ Իրաքում ԻԼԻՊ-ը ոչնչանալու է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58082-Ալ_Էբադիի_հավաստմամբ_Իրաքում_ԻԼԻՊ_ը_ոչնչանալու_է
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ մոտ է այդ երկրում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացման օրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2017 15:09 Asia/Tehran
  • Ալ-Էբադիի հավաստմամբ ՝ Իրաքում ԻԼԻՊ-ը ոչնչանալու է

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ մոտ է այդ երկրում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացման օրը:

«Ալ-Արաղիա» ՀԸ-ի փոխանցմամբ՝ մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին անդրադարձել է ԻԼԻՊ-ի դեմ Իրաքի բանակի ու ժողովրդական ուժերի տարած հաղթանակներին: Նա ասել է.«Իրաքի ուժայինները պարբերաբար հաղթանակներ են տանում ԻԼԻՊ-ի նկատմամբ և այդ խմբավորման կործանման օրը մոտ է»:

Իրաքի վարչապետը նաև կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի հարցում այդ երկրին ցուցաբերվող միջազգային աջակցությունների շարունակման անհրաժեշտությունը:

Հեռախոսազրույցում, ԱՄՆ նախագահը նշել է, որ իր երկրի և Իրաքի միջև ռազմական համագործակցությունը շարունակական է լինելու: «Իրաքի ժողովուրդը քաջ է , իսկ ԻԼԻՊ-ն այդ երկրում շուտով ոչնչանալու է».-ասել է Դոնալդ Թրամփը:

Դա այն դեպքում, երբ այսպես կոչված ահաբեկչության դեմ ամերիկյան կոալիցիան գործնականում դարձել է Իրաքում և Սիրիայում բանակային ու ժողովրդական ուժերի սպանության մեքենան ՝ հակաահաբեկչական պայքարի հարցում լուրջ խոչընդոտներ հարուցելով:

Երեքշաբթի օրը Amnesty International կազմակերպությունը մի զեկույց հրապարակելով, մտահոգություն է հայտնել իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի զոհերի բարձր թվի կապակցությամբ: Amnesty International կազմակերպության զեկույցում նշված է, որ Մոսուլի արևմտյան շրջանում ԻԼԻՊ-ի տիրապետության տակ գտնվող տարածքում ամերիկյան կոալիցիոն ուժերի ավիահարձակումների պատճառով, զոհվել է 237 մարդ: