Ալ-Էբադիի հավաստմամբ ՝ Իրաքում ԻԼԻՊ-ը ոչնչանալու է
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ մոտ է այդ երկրում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացման օրը:
«Ալ-Արաղիա» ՀԸ-ի փոխանցմամբ՝ մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին անդրադարձել է ԻԼԻՊ-ի դեմ Իրաքի բանակի ու ժողովրդական ուժերի տարած հաղթանակներին: Նա ասել է.«Իրաքի ուժայինները պարբերաբար հաղթանակներ են տանում ԻԼԻՊ-ի նկատմամբ և այդ խմբավորման կործանման օրը մոտ է»:
Իրաքի վարչապետը նաև կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի հարցում այդ երկրին ցուցաբերվող միջազգային աջակցությունների շարունակման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցում, ԱՄՆ նախագահը նշել է, որ իր երկրի և Իրաքի միջև ռազմական համագործակցությունը շարունակական է լինելու: «Իրաքի ժողովուրդը քաջ է , իսկ ԻԼԻՊ-ն այդ երկրում շուտով ոչնչանալու է».-ասել է Դոնալդ Թրամփը:
Դա այն դեպքում, երբ այսպես կոչված ահաբեկչության դեմ ամերիկյան կոալիցիան գործնականում դարձել է Իրաքում և Սիրիայում բանակային ու ժողովրդական ուժերի սպանության մեքենան ՝ հակաահաբեկչական պայքարի հարցում լուրջ խոչընդոտներ հարուցելով:
Երեքշաբթի օրը Amnesty International կազմակերպությունը մի զեկույց հրապարակելով, մտահոգություն է հայտնել իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի զոհերի բարձր թվի կապակցությամբ: Amnesty International կազմակերպության զեկույցում նշված է, որ Մոսուլի արևմտյան շրջանում ԻԼԻՊ-ի տիրապետության տակ գտնվող տարածքում ամերիկյան կոալիցիոն ուժերի ավիահարձակումների պատճառով, զոհվել է 237 մարդ: