Եմենը Արաբիայի հարաձկումները դադարեցնելու համար դիմել է ԵՄ-ին
Եմենի ազգային փրկության կառավարության ԱԳ նախարարը դիմել է ԵՄ-ին ՝ իր երկրի վրա Արաբիայի ռեժիմի հարձակումների և երկրի պաշարմանը վերջ դնելու նպատակով Ռիադի վրա ճնշում գործադրելու կոչով:
Եմենի «Սաբա» գործակալության փոխանցմամբ՝ Հաշամ Շարաֆը շաբաթ օրը երկու առանձին նամակներ է հղել Եվրամիության հերթական նախագահող երկիր Մալթայի ԱԳ նախարար Ջորջ Վիլային և ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ նրանց կոչ անելով դատապարտել ամերիկա-սաուդական կոալիցիայի և Ալե-Սաուդյան ռեժիմի կողմից այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման շարունակումը:
Իր նամակներում Հաշամ Շարաֆն ընդգծել է Ալե-Սաուդական ռեժիմի ոճրագործությունների հետաքննման համար անկախ միջազգային կոմիտե կյանքի կոչելու, խաղաղության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձևերի ընդունման, ոտնձգությունների ու պաշարումների դադարեցման, ինչպես նաև խաղաղ քաղաքական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Իր նամակներում Եմենի ազգային փրկության կառավարության ԱԳ նախարարը զգուշացրել է Ալ-Հադիդա նահանգի Կարմիր ծովում Եմենի ծովային հատվածի վրա սաուդցիների հարձակումների կապակցությամբ: Նա այդ շրջաններն անվանել է պատերազմական տարածքներ, հավաստելով.«Հումանիտար օգնությունների, նավթամթերքի ու դեղորայքի ավելի քան 70 տոկոսն այդ նավահանգստի տարածքով է հասնում Եմենի հյուսիսային շրջաններ»: