Ալ-Էբադի.«Ահաբեկչությունն արգելք է հանդիսանում Իրաքում բարեփոխումների իրականացման ճանապարհին»
Բաղդադում կայացած Իրաքի էներգետիկայի նիստում, վարչապետ Հեյդար Ալ-Էբադին ասել է.«Անցյալ երկու տարիներին ահաբեկչության դեմ պատերազմը կառավարությունից խլել է համատարած բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը»:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` էներգետիկայի երկօրյա նիստում, որին մասնակցել է նաև ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար՝ Մուհամմեդ Բարքինդոն, Ալ-Էբադին անդրադարձել է երկրում տիրող կոռուպցիային և բյուրոկրատիային, նշելով, որ կոռուպցիայի պատճառած վնասն ահաբեկչությունից քիչ չէ:
ՕՊԵԿ-ում Իրաքի դերը որոշիչ ու կարևոր բնութագրելով, Ալ-Էբադին ասել է.«Իրաքը հետևում է իր ներկայացրած ներդրումային բոլոր ծրագրերին»:
Նավթի ու գազի ռեսուրսներն Իրաքի ազգային հարստությունը համարելով, վարչապետ Ալ-Էբադին ցավ է հայտնել, որ պատերազմի, ֆինանսական ճգնաժամի և ներկայումս ահաբեկչության դեմ մղվող պայքարի պատճառով կորել է այդ հարստության մեծ մասը: