Արաբիան` տարածաշրջանում լարվածությունների գլխավոր մեղավոր
Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ տարածաշրջանում լարվածությունների գլխավոր մեղավորը Արաբիան է:
«Press tv» հեռուստատեսության հաղորդմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ակտիվ կազմակերպությունները, համալսարանի մի խումբ դասախոսներ և տարածաշրջանում Արաբիայի քաղաքականությունների քննադատները, Լոնդոնում կայացած մեկօրյա նիստում քննարկել են Միջին արևելքում լարվածությունների հանգեցրեծ Ռիադի քաղաքականությունները:
Մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ ՝ Ստեֆան Բիլն ասել է.-«տարածաշրջանում Արաբիայի քայլերը կրել են բացասական բնույթ, ինչի ականատեսն ենք Եմենում»:
«Վերջ պատերազմին» կոալիցիայի անդամներից Լինդզի Գերմանի խոսքերով՝ Բրիտանիայի ամենամոտ դաշնակիցն Արաբիան է , որը չի հարգում մարդու և կանանց իրավունքները և ժողովրդավարական սկզբունքները:
Նիստի կազմակերպիչներն ու մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել Արաբիային հարկադրել պատասխան տալ իր քայլերի համար:
Եմենի վրա Արաբիայի հարձակումների հետևանքով զոհվել է 11 հազար հոգի : Վնասվել են երկրի ենթակառուցվածքները: