Էրդողան. Թուրքիայի ժողովուրդը հանրաքվեի օրը կպատասխանի արևմուտքին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58252-Էրդողան._Թուրքիայի_ժողովուրդը_հանրաքվեի_օրը_կպատասխանի_արևմուտքին
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ երկրի ժողովուրդը Սահմանադրական հանրաքվեի օրը խիստ պատասխան կտա արևմտյան աշխարհին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2017 03:07 Asia/Tehran
  • Էրդողան. Թուրքիայի ժողովուրդը հանրաքվեի օրը կպատասխանի արևմուտքին

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ երկրի ժողովուրդը Սահմանադրական հանրաքվեի օրը խիստ պատասխան կտա արևմտյան աշխարհին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի օրը Անկարայում ունեցած ելույթում հայտարարել է. «Եվրոպայի ոստիկանությունը պաշտպանում է ահաբեկիչներին, սակայն Թուրքիայի 80 միլիոն քաղաքացիները հանրաքվեի օրը խիստ պատասխան կտան արևմուտքին»:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի ժողովուրդը խիստ պատասխան է տալու հեղաշրջման հեղինակներին: «Ահաբեկիչները պետք է  մահապատժի դատապարտվեն ու նրանց ներելու լիազորություն ու արտոնություն  չի լինելու». ասել է նա:

«Նրանք ովքեր խռովություն էին նախապատրաստում, հեղաշրջման համար աշխատանքի լծեցին Ֆաթոլլահ Գյուլենի խմբի անդամներին, սակայն ձախողեցին»,-հայտարարել է Էրդողանը հավելելով, որ ուրիշների խոսքը որևէ նշանակություն չունի Թուրքիայի համար:

Թուրքիայի նախագահը կրկին քննադատելով ՔԲԿ-ին ասել է. «Դիարբեքիրի բնակիչները կողմ են քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին, քանի որ բազում տառապանքներ են կրել և խաղաղություն ու կայունություն են ցանկանում»:

«Եվրոպան հանրահավաքի արտոնություն է տալիս սահմանադրական բարեփոխումների ընդդիմադիրներին և ցանկանում է Թուրքիային վերադարձնել նախորդ շրջաններին»,-ասել է Էրդողանըմ միևնույն ժամանակ քննադատելով այդ երկրի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ եվրոպացիների դիրքորոշումները: