«Amnesty International»-ն զգուշացրել է Բահրեյնի խաղաղ քաղաքացիների դատավարության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58378-amnesty_international_ն_զգուշացրել_է_Բահրեյնի_խաղաղ_քաղաքացիների_դատավարության_կապակցությամբ
«Ամնեսթի Ինթերնեշնլ»(Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ զինվորական դատարաններում բահրեյնցի խաղաղ քաղաքացիներին դատելը աղետալի քայլ է: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 13:43 Asia/Tehran
  • «Amnesty International»-ն զգուշացրել է Բահրեյնի խաղաղ քաղաքացիների դատավարության կապակցությամբ

«Ամնեսթի Ինթերնեշնլ»(Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ զինվորական դատարաններում բահրեյնցի խաղաղ քաղաքացիներին դատելը աղետալի քայլ է: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

«Amnesty International» կազմակերպությունը երեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով, դատապարտել է  Բահրեյնի Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու  Ալե Խալիֆայի ռեժիմի նախաձեռնությունը:

«Բահրեյնի Սահմանադրության փոփոխումը վկայում է այդ երկրում արդար դատավարությունները կանխելու Ալե Խալիֆայի ջանքերի մասին»,ասված է իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ: 

Բահրեյնի թագավորը երկուշաբթի օրը համաձայնել է փոփոխություն մտցնել այդ երկրի Սահմանադրության մեջ: 

Այդ փոփոխության շրջանակում Բահրեյնի զինվորական դատարաններին այսուհետ լայն լիազորություններ են տրվելու խաղաղ քաղաքացիներին դատելու համար:

Մարդու իրավունքների աղբյուրների հաղորդման համաձայն՝ Բահրեյնը արևմտյան Ասիայի երկրների մեջ ամենաշատ քաղբանտարկյալներն ունի: 

Բահրեյնի ժողովուրդը ձգտում է ազատության ու արդարության: Այդ երկրի ժողովուրդը պահանջում է, որպեսզի իր ընտրած համակարգն իշխանության գա: Բահրեյնի ռեժիմը ձերբակալել է մեծ թվով  ընդդիմադիր առաջնորդների և նրանց դատապարտել երկարատև ազատազրկման: