Իսրայելացի հրեաները ցանկանում են գաղթել օտար երկրներ
Իսրայելական հաստատությունների կողմից անցկացված վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, Իսրայելի հրեաների 27 տոկոսը հատկապես երիտասարդները, ցանկանում ենգաղթել այլ երկրներ:
«Ղոդս» լրատվական գործակալության հաղորդմամբ, կատարած վերջին հետազոտության համաձայն Սիոնիստական «Միդգամ» հաստատությունը հայտարարել է.«2000-2011թթ. ընթացքում Իսրայելից դեպի օտար երկրներ իսրայելացիների գաղթը ավելացող ընթացք է ունեցել և կազմում է 148 հազար մարդ»:
Կազմակերպությունը հայտարարել է.«2016թ. Իսրայելից դեպի օտար երկրներ արտագաղթը նվազել է»:
Ներգաղթյալների ներգրավման մասին Սիոնիստական հաստատություններից մեկի տնօրեն «Օրի Քոհենը» ասել է.«Մեծ թվով հրեաներ ցանկանում են լքել Իսրայելը և այդ տվյալները մտահոգիչ են Իսրայելի համար»:
Քոհենը հավաստիացրել է.«Սոցհարցման արդյունքները վկայում են Իսրայելի հասարակության մեջ առկա ինքնության ճգնաժամի մաիսն»:
Տարածաշրջանում Իսրայելի ռազմատենաչական քաղաքականությունները, հրեաներին տրվող սուտ խոստումները և պաղեստինյան դիմադրության տարբեր խմբերից կրած անընդմեջ պարտությունները Իսրայելից արտագաղթելու ցանկության առաջացման պատճառներից են համարվում: