Էրդողանը պահանջել է Իրաքյան Քրդստանի դրոշները հեռացնել Քիրքուկից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրաքի Քիրքուկ նահանգի վարչակազմից պահանջել է հրաժարվել Իրաքյան Քրդստանի դրոշի օգտագործումից և սպառնացել է, որ հակառակ դեպքում տեղի իշխանությունները թանկ կվճարեն, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք Թուրքիայում համաձայն չենք այն բանի հետ, որ Քիրքուկը պատկանում է քրդերին: Քիրքուկը պատկանում է թուրքմեններին, արաբներին և քրդերին, բոլորին միասին: Նա ով կպնդի, որ Քիրքուկը պատկանում է իրեն, թանկ կվճարի և կփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ: Անմիջապես իջեցրեք ձեր դրոշները և վերադարձրեք Իրաքինը»,- ասել է Էրդողանը, ելույթ ունենալով Զոնգուլբակ քաղաքում հանրահավաքի ժամանակ:
Ավելի վաղ, երեքշաբթի օրը, Al Sumaria հեռուստաալիքը հայտնել էր, որ Քիրքուկ նահանգի Խորհուրդը քվեարկել էր Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե անցկացնելու օգտին:
1in.am