Էրդողանը պահանջել է Իրաքյան Քրդստանի դրոշները հեռացնել Քիրքուկից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58404-Էրդողանը_պահանջել_է_Իրաքյան_Քրդստանի_դրոշները_հեռացնել_Քիրքուկից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրաքի Քիրքուկ նահանգի վարչակազմից պահանջել է հրաժարվել Իրաքյան Քրդստանի դրոշի օգտագործումից և սպառնացել է, որ հակառակ դեպքում տեղի իշխանությունները թանկ կվճարեն, հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 15:52 Asia/Tehran
  • Էրդողանը պահանջել է Իրաքյան Քրդստանի դրոշները հեռացնել Քիրքուկից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրաքի Քիրքուկ նահանգի վարչակազմից պահանջել է հրաժարվել Իրաքյան Քրդստանի դրոշի օգտագործումից և սպառնացել է, որ հակառակ դեպքում տեղի իշխանությունները թանկ կվճարեն, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք Թուրքիայում համաձայն չենք այն բանի հետ, որ Քիրքուկը պատկանում է քրդերին: Քիրքուկը պատկանում է թուրքմեններին, արաբներին և քրդերին, բոլորին միասին: Նա ով կպնդի, որ Քիրքուկը պատկանում է իրեն, թանկ կվճարի և կփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ: Անմիջապես իջեցրեք ձեր դրոշները և վերադարձրեք Իրաքինը»,- ասել է Էրդողանը, ելույթ ունենալով Զոնգուլբակ քաղաքում հանրահավաքի ժամանակ:

Ավելի վաղ, երեքշաբթի օրը, Al Sumaria հեռուստաալիքը հայտնել էր, որ Քիրքուկ նահանգի Խորհուրդը քվեարկել էր Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե անցկացնելու օգտին:

1in.am