Թուրքիայում ձախողած հեղաշրջումը կեղծ էր
Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ արևմուտքի ու ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների պնդմամբ, Թուրքիայում ձախողած հեղաշրջումը կեղծ է եղել:
Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստակայանի երեքշաբթի գիշեր կատարած հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի անվտանգության ծառայություններն ընդգծում են, որ անցած հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումը կեղծ է եղել և այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Եվրոպայի հետ թշնամության ներկայացում է բեմադրում, փորձելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ, զինել իր համախոհներին:
Համաձայն այս հաղորդման, Էրդողանի բեմադրած երգիծանքի մանրամասնությունների երևան գալով հանդերձ, նա Թուրքիայի հասարակական կարծիքը շահելու և առաջիկա հանրաքվեում նրանց կողմ ձայները ապահովելու նպատակով, շարունակում է հետապնդել ԵՄ-ի հետ քաղաքական կեղծ խնդիրները:
Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե ԵՄ-ն խաչակրաց կոալիցիա ձևավորելով ընդդիմանում է այդ միությանը Անկարայի անդամակցությանը:
Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կայանալու է ապրիլի 16-ին` այդ երկրում հասարակական ու քաղաքական տարաձայնությունների ֆոնին: Հանրաքվեն հաջորդում է 2016 թվականի հուլիսի 16-ի ձախողած հեղաշրջմանը, որի պատրվակով Ռեջեբ Թայիբ Էրդողանը տարբեր պետական կառույցները մաքրեց իր ընդդիմադիրների գոյությունից: