Թուրքիան միակողմանիորեն փոխում է Սիրիայի հետ պետական սահմանը
Թուրքիան միակողմանիորեն փոփոխել է Սիրիայի հետ պետական սահմանը՝ առաջանալով Սիրիայի տարածքում: Այս մասին РИА Новости–ին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը՝ ընդգծելով, որ իրականում դա սիրիական տարածքի զավթում է:
«Թուրքիան, օգտվելով Ժենդերիս քաղաքից հարավ-արևմուտք Աֆրին գետի չորանալու հանգամանքից, փշալարերը առաջ է բերել դեպի սիրիական տարածքի խորքեր՝ իբր դրանք այլևս թուրքական հողեր են: Այսկեպ տեղի է ունենում սիրիական տարածքի զավթումը», - հայտարարել է դիվանագետը՝ ընդգծելով, որ դա Սիրիայի ինքնիշխանության խախղտում է:
Հադդադի խոսքերով թուրք զինվորականները պատրաստվում են պատ կառուցել, որը կանջատեր իրենց զավթած սիրիական հողերը Սիրիայի տարածքից: Անկարայի հայտարարությունը «Եփրատի վահան» գործողության ավարտի մասին չի համապատասխանում ցամաքի վրա տեղի ունեցողի, եզարփակել է դեսպանը:
armedia.am/