Էրդողանը սիրիական ավիաբազայի հրթիռակոծումը բավարար ուժեղ չի համարել
Ապրիլ 07, 2017 15:40 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ողջունել և միևնույն ժամանակ բավարար ուժեղ չի համարել նախօրեին ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազային հասցրած հրթիռային հարվածները: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:
«Մենք դրական ենք համարում Ասադի ռեժիմի դեմ արված քայլը: Բավարա՞ր է արդյոք դա: Մենք այդպես չենք համարում: Ժամանակն է եկել սիրիացի անմեղ ժողովրդի պաշտպանության համար միջոցառումն ձեռնարկել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ ավիաբազային հասցրած ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Սիրիայում իրադրության զարգացման մեջ Վաշինգտոնի ակտիվ մասնակցության սկիզբը կդառնա:
operativ.am
Պիտակ