Մոսուլում ԻՊ-ի զինյալները 140 խաղաղ բնակչի են սպանել
Ապրիլ 07, 2017 19:18 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքյան Մոսուլում 140 խաղաղ բնակչի մահապատժի են ենթարկել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Իրաքյան Քուրդիստանի Անվտանգության խորհուրդը:
«Երկուշաբթի եւ երեքշաբթի ԻՊ-ն 140 խաղաղ բնակչի է սպանել, որոնք փորձել են փախչել դեպի իրաքյան ուժերի կողմից վերահսկվող տարածք»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաեւ, որ զինյալները մի քանի զոհերի մարմինները կախել են էլեկտրականության սյուներից:
News.am
Պիտակ