Եվրոպան հիվանդ է. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58910-Եվրոպան_հիվանդ_է._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացիները հալածում են Եվրոպայում ապրող թուրքերին, ինչի պատասխանը Թուրքիան շատ շուտով կտա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 06:11 Asia/Tehran
  • Եվրոպան հիվանդ է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացիները հալածում են Եվրոպայում ապրող թուրքերին, ինչի պատասխանը Թուրքիան շատ շուտով կտա:

«Այդ ամենի գինը նրանք կվճարեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո», - հայտարարել է Էրդողանը:

Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը՝ Էրդողանը պնդել է, որ Եվրոպան «հիվանդ» է և որ իրականում հենց նրանց տնտեսությունն է կործանվում, այլ ոչ թե Թուրքիայինը:

«Իրականում հիվանդը հենց նրանք են: Եվրոպայի տնտեսությունը վատթարանում է: Նացիզմի վիրուսը տարածվել է նրանց մեջ: Այս անգամ նրանց գործը շատ բարդ է լինելու», - ասել է Էրդողանը:

Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:

Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։

Tert.am