Սիրիական բանակը ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններ է գրանցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58954-Սիրիական_բանակը_ահաբեկիչների_դեմ_պայքարում_հաջողություններ_է_գրանցել
«Ալ Մանշիա» և «Ալ Քարաք» թաղամասերում Սիրիական բանակի ստորաբաժանումները, հարձակվելով «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և նրանց հարող խմբերի դիրքերի վրա, մեծ վնասներ են պատճառել վերջիններիս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 14:47 Asia/Tehran
  • Սիրիական բանակը ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններ է գրանցել

«Ալ Մանշիա» և «Ալ Քարաք» թաղամասերում Սիրիական բանակի ստորաբաժանումները, հարձակվելով «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և նրանց հարող խմբերի դիրքերի վրա, մեծ վնասներ են պատճառել վերջիններիս:

Այսօր մի զինվորական աղբյուր հայտարարել է,որ սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը բախվել է այն ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք հարձակվել էին Սիրիայի հարավային Դարաա տարածքի «Ալ Մանշիա» թաղամասում գտնվող մի դպրոցի և մի քանի անցակետերի վրա: Սիրիայի զինված ուժերը չեզոքացրել են ահաբեկիչների այդ հարձակումը: Բախումների արդյունքում վիրավորվել են մի քանի ահաբեկիչներ և ոչնչացել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զինամթերք:

 Հիշյալ աղբյուրը հստակեցրել է.«Բանակային ուժերը «Ալ Քարաք» թաղամասի հյուսիսային հատվածում և «Ալ Խանսաա» դպրոցի մերձակա տարածքում հարձակվել են ահաբեկիչների վրա, որի հետևանքով վիրավորվել են մի քանի ահաբեկիչներ և ոչնչացվել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զինամթերք:

Սիրիական ուժերը նաև կիրակի օրը «Ալ Մանշիա»թաղամասում սպանել են «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամ 75 ահաբեկիչների, որոնցից մի քանիսը սաուդցի և հորդանանցի են եղել: Նրանց նաև հաջողվել է «Ալ Բահար» և «Հադիղա Ալ Արբաաին» թաղամասերում ոչնչացնել ահաբեկիչների երկու կենտրոնակայանները: