Թուրքիայում ձերբակալել են իտալացի լրագրողի
Ապրիլ 11, 2017 08:38 Asia/Tehran
Թուրքիայում ձերբակալվել է իտալացի լրագրող Գաբրիել Դել Գրանդեն, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Գրանդեն ձերբակալվել է Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգում, ձերբակալության պատճառները դեռևս չեն հստակեցվում:
Իտալացի լրագրողը Թուրքիա էր ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին իր գրքի համար հարցազրույցներ անելու նպատակով:
Հայտնի է նաև, որ Իտալիայում համապատասխան կառույցներն արդեն ակտիվ աշխատանքներ են սկսել Գրանդեի ազատ արձակման համար:
tert.am/
Պիտակ