Սիրիայի ԱԳ նախարարության արձագանքը Թրամփի վիրավորական հայտություններին
Սիրիայի ԱԳ փոխնախարարը դատապարտել է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական հայտարարությունը:
«Ալ-Ալամ»-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն` Թրամփը «կենդանի» էր բնորոշել Բաշար Ասադին:
Սիրիայի ԱԳ փոխնախարար Իմեն Սուսանն ասել է. «Որևէ մեկը չպիտի իր հատկանիշներով բնորոշի ուրիշներին»:
Սիրիայի ԱԳ փոխնախարարը ռուսական «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անուղղակի ակնարկ կատարելով Թրամփին, ասել է. «Եթե դու քեզ կենդանի ես համարում, չպիտի ուրիշներին էլ քեզ նման ընկալես»:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին նույնպես, Նյու Յորքում Սիրիայի հարցով գումարված Անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է. «Նման հայտարարություններ արժանի չեն պատասխանի: Նողկալին այն է, որ նման անպատասխանատու ու հրահրիչ հայտարարությունները կատարում է արևմտյան ամենակարևոր երկիրը և մենք դրանից իրապես ամոթ ենք զգում»: