Լավրով. Սիրիայում քիմիական սպառազինության գոյության մեղարանքն անհիմն է
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիայում մեծ քանակությամբ քիմիական սպառազինության գոյության մասին սիրիացի փախստական գեներալի հայտարարություննն անհիմն է: Լավրովը նշել է, որ այդ հայտարարությունը նպատակ ունի քողարկել Սիրիայում ահաբեկիչների ոճրագործությունները:
Բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթը մի հոդվածում հղում կատարելով սիրիացի գեներալ Զահեր Ալ-Սոքաթին գրել է, որ Դամասկոսը թաքցրել է մի քանի հարյուր տոննա քիմիական սպառազինությունը և հրաժարվում է այն ոչնչացնել:
Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ինչո՞ւ է գեներալն անցած երեք տարիների ընթացքում լռել քիմիական սպառազինության գոյության մասին ու թաքցրել այդ կապակցությամբ տեղեկությունները և հիմա պատահաբար հիշել է այդ զենքերի մասին»:
«Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ռուսաստանի ԱԳ նախարարին հաղորդել է. «Գեներալի հայտարարությունից ստեղծվում է տպավորություն, որ նա 2013 թվականին է հեռացել Սիրիայից»:
«Այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Սիրիայի կառավարությունը 2014 թվականին Քիմիական զենքերի արգելման կազմակերպությանը տրամադրեց իր քիմիական զինապահեստի պարունակության մասին տեղեկությունները, որոնք ստուգվել ու հաստատվել են այդ կազմակերպության կողմից»,-հավելել է Լավրովը: