Մոսուլի արևելյան հատվածում 3 տարվա լռությունից հետո ղողանջել են եկեղեցիների զանգերը
Մոսուլ քաղաքի արևելյան հատվածը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքից ազատագրելուց հետո 3 տարվա լռությունից հետո Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով ղողանջել են եկեղեցիների զանգերը:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը՝ ԻԼԻՊ-ի ձեռքից Մոսուլ քաղաքը ազատագրվելուց հետո, Նինվե նահանգի հարյուրավոր քրիստոնյաներ այսօր նշել են Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը:
Մոսուլ քաղաքի քահանա Էմադ Խուշբան ասել է.«Նինվե նահանգի քրիստոնյա ընտանիքների մոտ 70 տոկոսը վերադարձել են իրենց տները: Նրանք բոլորը՝ ներառյալ հայերը, ասորիները և կաթոլիկները նշել են Սուրբ Հարության տոնը:
Մոսուլի մյուս քահանան՝ Վաել Հաբաբեն հստակեցրել է.«Եկեղեցին ոչ մի ընտանիքի չի պարտադրել վերադառնալ Մոսուլ, նրանք բոլորը ինքնակամ են վերադարձել»: