Մոսուլի արևելյան հատվածում 3 տարվա լռությունից հետո ղողանջել են եկեղեցիների զանգերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59470-Մոսուլի_արևելյան_հատվածում_3_տարվա_լռությունից_հետո_ղողանջել_են_եկեղեցիների_զանգերը
Մոսուլ քաղաքի արևելյան հատվածը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքից ազատագրելուց հետո 3 տարվա լռությունից հետո Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով ղողանջել են եկեղեցիների զանգերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2017 13:54 Asia/Tehran
  • Մոսուլի արևելյան հատվածում 3 տարվա լռությունից հետո ղողանջել են եկեղեցիների զանգերը

Մոսուլ քաղաքի արևելյան հատվածը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքից ազատագրելուց հետո 3 տարվա լռությունից հետո Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով ղողանջել են եկեղեցիների զանգերը:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը՝ ԻԼԻՊ-ի ձեռքից Մոսուլ քաղաքը ազատագրվելուց հետո, Նինվե նահանգի հարյուրավոր քրիստոնյաներ այսօր նշել են Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը:

Մոսուլ քաղաքի քահանա Էմադ Խուշբան ասել է.«Նինվե նահանգի քրիստոնյա ընտանիքների մոտ 70 տոկոսը վերադարձել են իրենց տները: Նրանք  բոլորը՝ ներառյալ հայերը, ասորիները և կաթոլիկները նշել են Սուրբ Հարության տոնը:

Մոսուլի մյուս քահանան՝ Վաել Հաբաբեն հստակեցրել է.«Եկեղեցին ոչ մի ընտանիքի չի պարտադրել վերադառնալ Մոսուլ, նրանք բոլորը ինքնակամ են վերադարձել»: