Թուրքիայի խոշոր քաղաքներում Էրդողանը պարտվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59524-Թուրքիայի_խոշոր_քաղաքներում_Էրդողանը_պարտվել_է
Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքը հայտնի դառնալուց հետո պարզվել է, որ Թուրքիայի 3 խոշոր քաղաքներում «ոչ»-ն է հաղթել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2017 05:49 Asia/Tehran
  • Թուրքիայի խոշոր քաղաքներում Էրդողանը պարտվել է

Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքը հայտնի դառնալուց հետո պարզվել է, որ Թուրքիայի 3 խոշոր քաղաքներում «ոչ»-ն է հաղթել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում «ոչ»-ը հավաքել է 52, Իզմիրում՝ 69 եւ Անկարայում՝ 51 տոկոս ձայն։

Թեեւ այս խոշոր քաղաքներում «ոչ»-ը հաղթել է, ընդհանուր Թուրքիայում տարածքում 51,2 տոկոսով հաղթել է «այո»-ն։

Քվեարկության էր դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնակաները հետեւյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։

Թուրքական ընդդիմությունը եւ միջազգային փորձագետները շեշտում են, թե սահմանադրական փոփոխություններով Էրդողանը ստանում է միանձնյա կառավարելու իրավունք, ինչը վտանգավոր է Թուրքիայի ժողովրդավարության ու ազատությունների համար։

News.am