Իրաքի ոստիկանությունը հայտնել է Մոսուլում ԻՊ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին
Ապրիլ 18, 2017 12:44 Asia/Tehran
Մոսուլում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից է ոչնչացվել: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրաքի դաշնային ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Գերատեսչության ղեկավար գեներալ լեյտենանտ Ռաեդ Շաքերը հայտարարել է, որ ահաբեկիչ Աբու Հաջիր ալ Ռուսին ոչնչացվել է հրթիռային հարվածի հետևանքով, որը հասցվել է Մոսուլի արևմտյան մասում գտնվող Ալ Սաուրա շրջանում ահաբեկչի շտաբի ուղղությամբ: Ապրիլի 4-ին Մոսուլում իրականացված ռմբակոծությունների հետևանքով ոչնչացվել էր նաև ԻԼԻՊ-ի մեկ այլ առաջնորդ, որը հայտնի էր Աբու Մուհաջիր ալ Ռուսի անունով:
Ankakh.com
Պիտակ