Հակասական լուրեր Աբուբաքր Ալ-Բաղդադիի ձերբակալության մասին
Եվրոպայի անվտանգության ու տեղեկատվության տեսչության գլխավոր քարտուղարի մամլո ծառայությունը հայտարարել է, որ իր տրամադրության տան ունի հավաստի տեղեկություններ, որոնք ապացուցում են, որ Սիրիայի հյուսիսում ձերբակալվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին :
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Եվրոպայի անվտանգության ու տեղեկատվության տեսչության գլխավոր քարտուղարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասված է. «Ալ-Բաղդադին ձերբակալվել է Սիրիայի ու Ռուսաստանի հետախուզական գործողության արդյունքում, այն բանից հետո, երբ պարտավորվել է հեռանալ Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլից»:
Սույն թվականի ապրիլի 2-ին, հետապնդվելով Իրաքի աշխարհազորային ուժերի կողմից, Ալ-Բաղդադին Իրաքի սահմանից մտել էր Սիրիայի տարածքը:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հերքել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադիի ձերբակալման մասին որոշ ԶԼՄ-ներում հրապարակված լուրերը: