Հակասական լուրեր Աբուբաքր Ալ-Բաղդադիի ձերբակալության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59688-Հակասական_լուրեր_Աբուբաքր_Ալ_Բաղդադիի_ձերբակալության_մասին
Եվրոպայի անվտանգության ու տեղեկատվության տեսչության գլխավոր քարտուղարի մամլո ծառայությունը հայտարարել է, որ իր տրամադրության տան ունի հավաստի տեղեկություններ, որոնք ապացուցում են, որ Սիրիայի հյուսիսում ձերբակալվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 03:03 Asia/Tehran
  • Հակասական լուրեր Աբուբաքր Ալ-Բաղդադիի ձերբակալության մասին

Եվրոպայի անվտանգության ու տեղեկատվության տեսչության գլխավոր քարտուղարի մամլո ծառայությունը հայտարարել է, որ իր տրամադրության տան ունի հավաստի տեղեկություններ, որոնք ապացուցում են, որ Սիրիայի հյուսիսում ձերբակալվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին :

 «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Եվրոպայի անվտանգության ու տեղեկատվության տեսչության գլխավոր քարտուղարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասված է. «Ալ-Բաղդադին ձերբակալվել է Սիրիայի ու Ռուսաստանի հետախուզական գործողության արդյունքում, այն բանից հետո, երբ  պարտավորվել է հեռանալ Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլից»:

Սույն թվականի ապրիլի 2-ին, հետապնդվելով Իրաքի աշխարհազորային ուժերի կողմից,  Ալ-Բաղդադին  Իրաքի սահմանից մտել էր Սիրիայի տարածքը:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հերքել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադիի ձերբակալման մասին որոշ ԶԼՄ-ներում հրապարակված լուրերը: