ԻԼԻՊ-ի զինյալներն Իրաքում իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59738-ԻԼԻՊ_ի_զինյալներն_Իրաքում_իպրիտ_են_կիրառել_ամերիկացի_զինվորականների_դեմ
ԻԼԻՊ  ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի և Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում, տեղեկացնում է CBS News-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 10:31 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի զինյալներն Իրաքում իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ

ԻԼԻՊ  ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի և Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում, տեղեկացնում է CBS News-ը:

Թունավոր գազի կիրառմամբ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Դրա հետևանքով Իրաքի 25 քաղաքացիներ դիմել են բժշկական օգնության, ամերիկացիների թվում տուժածներ չկան:

Նշվում Է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում դա արդեն երկրորդ քիմիական հարձակումն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ի զինյալները մարտերի ժամանակ թունավոր նյութեր են օգտագործել Մոսուլի արևմուտքում:

armedia.am