Եմենի որոշ տարածքներում հանրային սովի նշաններ են նկատվել
(last modified Fri, 21 Apr 2017 12:58:30 GMT )
Ապրիլ 21, 2017 17:28 Asia/Tehran
  • Եմենի որոշ տարածքներում հանրային սովի նշաններ են նկատվել

Սննդի համաշխարհային ծրագրի խոսնակը հայտարարեց. «Եմենում հանրային սովի նման իրավիճակ է ստեղծվել»:

Եգիպտական «Ալ-Յոմ-ալ-Սաբե» լրատվական կայքի հաղորդման համաձայն Սննդի համաշխարհային ծրագրի խոսնակ Էմիլիա Քազելան ուրբաթ օրը Հռոմում գտնվող իր գրասենյակում հայտարարել է. «Եմենի Թաըզ, Ալ-Հադիդա, ԼըՀաջ, Աբին և Սաըդե նահանգներում հանրային սովին մոտ իրավիճակ է տիրում և այդ տարածքներին հասանելիությունը դժվար է»:

«Եմենում շուրջ 6 միլիոն 700 հազար մարդ սննդային անվտանգության միջազգային դասակարգման մեջ գտնվում է չորրորդ աստիճանում, իսկ հաջորդ հինգերորդ աստիճանը հանրային սովն է»,-հայտարարել է Սննդի համաշխարհային ծրագրի խոսնակը:

Քազելան հավելել է. «Բոլորն անհապաղ գործի պիտի անցնեն, որպեսզի Եմենը հանրային սովի չմատնվի»,:

ՄԱԿ-ն առաջիկա երեքշաբթի օրը Եմենի համար բյուջե հավաքագրելու նպատակով միջազգային համաժողով է գումարելու Ժնևում և Եմենի ժողովրդի համար սնունդ ու այլ անհրաժեշտ իրեր հայթայթելու համար,  2 միլիարդ 100 միլիոն դոլար բյուջե է պահանջել: