Ահաբեկիչները հարձակում են գործել Բաղդադի մոտակայքում
Փետրվար 28, 2016 14:23 Asia/Tehran
Ահաբեկիչները, այդ թվում՝ մահապարրտներ, Բաղդադի մոտակայքում՝ արևմտյան հատվածում, հարձակվել են Իրաքի բանակի և ոստիկանական խմբերի վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
Հաղորդվում է, որ մահացել է իրավապահ մարմինների 12 աշխատակից, առգրավվել են հացահատիկի պահեստներ և գերեզմանոցներ:
Իրաքի իշխանությունները հայտնել են, որ կռիվները դեռևս շարունակվում են: Ենթադրվում է, որ այս հարձակման հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ավելի վաղ Բաղդադի մզկիթներից մեկում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել էր 15 մարդ:
operativ.am
29/2/2016
Պիտակ