Սիոնիստական ռեժիմը փորձում է խափանել հաշտության բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերը
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղարի խոսքերով՝ Սիոնիստական ռեժիմը, շարունակելով ավանաշինությունը և պաղեստինյան տարածքների դեմ գրոհը, խափանում է հաշտության բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ Սայեբ Արիղաթն ասել է.«Ողջ Պաղեստինում իր գաղութարարական նախագծերը պարտադրելու համար Իսրայելի ռասիստական ջանքերն ապացուցում են, որ ԱՄՆ-ը և մյուս երկրները պետք է համոզված լինեն, որ առանց ավանաշինության դադարեցման, հնարավոր չի լինելու տարածաշրջանում խաղաղություն հաստատել»:
«Պաղեստինը միջազգային բոլոր կառույցներում շարունակելու է հետապնդել Երուսաղեմն օկուպացնող ռեժիմի ղեկավարներին և նրանց դատի է տալու միջազգային օրենքները խախտելու, և բռնագրավված տարածքներում մարդկության դեմ պատերազմական ոճիրներ գործելու համար».հավաստել է Արիղաթը:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղարը Սիոնիստական ռեժիմի ավանաշինությունը որակել է միջազգային օրենքներին դեմ և ՄԱԿ-ի բանաձևերին հակասող քայլ: