Ալ Էբադի.«Մոտեցել է Մոսուլի հաղթանակի օրը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60618-Ալ_Էբադի._Մոտեցել_է_Մոսուլի_հաղթանակի_օրը
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադին ասել է.«Մոսուլի ազատագրումից հետո, Իրաքի գերակա խնդիրներն են ազգային միասնականության պահպանումը, փախստականների ազատագրված շրջաններ վերադարձը և ենթակառուցվածքների կառուցումը,որոնց իրականացմանը ձեռնամուխ կլինենք ահաբեկչությանն հաղթելուց հետո»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2017 16:00 Asia/Tehran
  • Ալ Էբադի.«Մոտեցել է Մոսուլի հաղթանակի օրը»

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադին ասել է.«Մոսուլի ազատագրումից հետո, Իրաքի գերակա խնդիրներն են ազգային միասնականության պահպանումը, փախստականների ազատագրված շրջաններ վերադարձը և ենթակառուցվածքների կառուցումը,որոնց իրականացմանը ձեռնամուխ կլինենք ահաբեկչությանն հաղթելուց հետո»:

Ալ Էբադին նշել է.«Թեև  քրիստոնյա և եզդի փոքրամասնությունները հայտնվեցին ԻԼԻՊ-ի ահաբեկչության թիրախում և ցեղասպանության ենթարկվեցին, բայց չպետք է թույլ տալ, որ Մոսուլում կամայական վրիժառություններ տեղի ունենան, այլ պետք է դրանց փոխարեն երկրում հաստատել հասարակական հաշտություն»:

Ալ Էբադին հստակեցրել է.«Իրաքում միջկրոնական խռովությունների դիմակայման միակ ելքը ազգային միասնությունն ու քաղաքացիների միջև խտրականության վերացումն է»: