Ալ Էբադի.«Մոտեցել է Մոսուլի հաղթանակի օրը»
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադին ասել է.«Մոսուլի ազատագրումից հետո, Իրաքի գերակա խնդիրներն են ազգային միասնականության պահպանումը, փախստականների ազատագրված շրջաններ վերադարձը և ենթակառուցվածքների կառուցումը,որոնց իրականացմանը ձեռնամուխ կլինենք ահաբեկչությանն հաղթելուց հետո»:
Ալ Էբադին նշել է.«Թեև քրիստոնյա և եզդի փոքրամասնությունները հայտնվեցին ԻԼԻՊ-ի ահաբեկչության թիրախում և ցեղասպանության ենթարկվեցին, բայց չպետք է թույլ տալ, որ Մոսուլում կամայական վրիժառություններ տեղի ունենան, այլ պետք է դրանց փոխարեն երկրում հաստատել հասարակական հաշտություն»:
Ալ Էբադին հստակեցրել է.«Իրաքում միջկրոնական խռովությունների դիմակայման միակ ելքը ազգային միասնությունն ու քաղաքացիների միջև խտրականության վերացումն է»: