Ժնևում մեկնարկել է Բահրեյնում մարդու իրավունքների քննարկման նիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60790-Ժնևում_մեկնարկել_է_Բահրեյնում_մարդու_իրավունքների_քննարկման_նիստը
Բահրեյնում մարդու իրավունքների վիճակի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի հերթական 27-րդ նստաշրջանը Ժնևում սկսել է իր աշխատանքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 02, 2017 07:41 Asia/Tehran
  • Ժնևում մեկնարկել է Բահրեյնում մարդու իրավունքների քննարկման նիստը

Բահրեյնում մարդու իրավունքների վիճակի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի հերթական 27-րդ նստաշրջանը Ժնևում սկսել է իր աշխատանքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ նստաշրջանի մասնակից 10 երկրներ երկուշաբթի օրը 39 հարցեր ուղղելով Ալե Խալիֆայի ռեժիմին, սկսեցին մարդու իրավունքների հետ կապված այդ ռեժիմի գործի քննումը:

Բահրեյնում մարդու իրավունքների հարցով զբաղվող ՄԱԿ-ի պատվիրակության հայտարարության համաձայն՝ 91 երկրներ պահանջել են քննարկել այդ երկրում մարդու իրավունքների վիճակը:

Նախատեսվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, ինչպես նաև այդ կապակցությամբ ազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների զեկույցների հետ կապված հարցապնդման ենթարկի այդ ռեժիմին:

Ազգային ու միջազգային կազմակերպությունները 2012-ից 2017 թվականների կտրվածքում Բահրեյնում մարդու իրավունքների վիճակը սոսկալի են համարել, այդ ուղղությամբ ընդգծելով հատկապես քաղաքացիական իրավունքի չեղարկումը, պարտադիր աքսորները, արտասահման մեկնելու արգելքը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների նստաշրջաններին այդ երկրի իրավապաշտպանների մասնակցության արգելումը, խաղաղ հանրահավաքների արգելումն ու կտտանքների գործադրումը: