Միջազգային կազմակերպություններն անուշադիր են Եմենի ժողովրդի առողջապահական վիճակի հանդեպ
Եմենի հանրային առողջապահության նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել կատարել այդ երկրում բժշկական ծառայությունների կապակցությամբ իրենց առաքելությունը:
«Սաբաա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենի հանրային առողջապահության և բնակչության նախարարությունը մի հաղորդագրությամբ ընդգծել է. «Արաբիան թիրախ դարձնելով փրկարարներին, շտապօգնության մեքենաներն ու բժշկական կենտրոնները, ձգտում է կանխել նրանց կողմից ժողովրդին ցուցաբերվող օժանդակությունները»:
«ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը պետք է ջանք գործադրեն` Եմենի Կետրոնական բանկը Սանըա վերադարձնելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի վճարել պետական պաշտոնյաների աշխատավարձերը, որոնց մեջ մտնում են առողջապահության ու բուժման ոլորտի ավելի քան 30 հազար աշխատողներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է. «Եմենի աշխատողների գլխավոր արհմիությունը որոշ ժամանակ առաջ միջազգային կազմակերպություններին ներկայացրեց աշխատավարձ չստացած պաշտոնեության ցուցակը, որոնք սակայն մինչև այսօր դեռ չեն ստացել իրենց աշխատավարձերը»: