Դի Միստուրան և Ջաբերի Անսարին խորհրդակցել են Աստանայում
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում ու զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ և Աստանայում Սիրիայի միջազգային նիստին մասնակցող իրանական պատվիրակության ղեկավար Սադեղ Ջաբերի Անսարիի հետ:
Ստեֆան Դի Միստուրան և Սադեղ Ջաբերի Անսարին այս հանդիպման ժամանակ խորհրդակցություն ու մտքերի փոխանակում են կատարել Սիրիայում վերջին զարգացումների և Աստանայի բանակցային գործընթացի շուրջ:
Ջաբերի Անսարին ընդգծելով Սիրիայի ճգնաժամի շտապ կարգավորման անհրաժեշտությանն ու շեշտելով այդ կապակցությամբ Իրանի անփոփոխ քաղաքականությունը, նշել է այս նպատակի իրագործման համար ՄԱԿ-ի և Աստանայի նիստի այլ մասնակիցների լուրջ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը:
Երեքշաբթի օրը կայացան Իրանի ու Ռուսաստանի պատվիրակությունների և Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի պատվիրակությունների փորձագիտական բանակցությունները:
Սիրիայի խաղաղության բանակցությունները չորեքշաբթի օրը մեկնարկել են Աստանայում և շարունակվելու են նաև վաղը: