Ստորագրվել է Սիրիայում 4 անվտանգ տարածք ստեղծելու համաձայնագիրը
Մայիս 04, 2017 14:26 Asia/Tehran
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած նիստի ընթացքում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել` Սիրիայում 4 անվտանգ տարածք ստեղծելու կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 4-ին, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի, Ալեքսանդր Լավրենտիևի և Սեդատ Օնալի կողմից:
Հաղորդման համաձայն նախքան պայմանագիրը ստորագրելը և Ղազախստանի արտգործնախարար Ղեյրաթ Աբդոլռահմանովի ելույթի ժամանակ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները թողել են նիստը:
ՌԴ առաջարկի համաձայն՝ լարվածությունները մեղմելու նպատակով, Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիրների բախման գծերի միջև կստեղծվեն անվտանգ վայրեր:
Պիտակ