ՄԱԿ-ը դատապարտեց Սաուդյան ռեժիմի հալածողական քաղաքականությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61084-ՄԱԿ_ը_դատապարտեց_Սաուդյան_ռեժիմի_հալածողական_քաղաքականությունները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչը խոսքի ազատության ոտնահարման, ինչպես նաև քաղաքական ակտիվիստներին կալանավորելու և կտտանքների ենթարկելու համար դատապարտեց Արաբիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2017 02:58 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը դատապարտեց Սաուդյան ռեժիմի հալածողական քաղաքականությունները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչը խոսքի ազատության ոտնահարման, ինչպես նաև քաղաքական ակտիվիստներին կալանավորելու և կտտանքների ենթարկելու համար դատապարտեց Արաբիային:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Արաբիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ Բեն Էմերսոնը հինգշաբթի օրը մի զեկույց հրապարակելով քննադատեց սաուդցի իշխանավորների  քայլերը, որոնք ահաբեկչության դեմ պայքարի և ազգային միասնականության պաշտպանության պատրվակով կալանավորում ու կտտանքների են ենթարկում այդ երկրում խոսքի ազատության պաշտպաններին:

Արաբիա կատարած հնգօրյա ուղևորության ավարտին ներկայացրած զեկույցում, Բեն Էմերսոնը հայտարարել է.«Ռիադի պարագլուխները ոչ միայն չեն թույլատրել անկողմնակալ հետաքննություն իրականացնել հազարավոր եմենցի ընտանիքների մահվան պատճառ դարձած ռմբակոծության շուրջ, այլև միայն խոսքի ազատությունը պաշտպանելու պատճառով ազատազրկել են լրագրողներին»:

Արաբիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչն իր զեկույցում անդրադարձել է  պատճառի կալանավորումների  և ցուցադրական դատարանների չարաշահման դեպքերին: Նա գրել է. «Այս անձանցից շատերը միայն Ալե Սաուդի ռեժիմի գործունեությունը քննադատելու մեղադրանքով են հայտնվել բանտում»: