Հայտնի է դարձել, որ Սիրիայից վերադարձել են 350 բրիտանացիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61130-Հայտնի_է_դարձել_որ_Սիրիայից_վերադարձել_են_350_բրիտանացիներ
Բրիտանիայի պետական աղբյուրներ հաղորդել են, որ 350 բրիտանացիներ Սիրիայից վերադարձել են այդ երկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2017 14:00 Asia/Tehran
  • Հայտնի է դարձել, որ Սիրիայից վերադարձել են 350 բրիտանացիներ

Բրիտանիայի պետական աղբյուրներ հաղորդել են, որ 350 բրիտանացիներ Սիրիայից վերադարձել են այդ երկիր:

Վկայակոչելով բրիտանական անվտանգության աղբյուրներին, «Թայմս» օրաթերթը գրել է, որ այդ անձանց մեծ մասը հաշվառված են եղել ԻԼԻՊ-ի շարքերում և հրազենի ու պայթուցիկ նյութերի օգտագործման շրջան են անցկացրել:

Բրիտանիայի ներքին անվտանգության հայտարարության համաձայն, 850 բրիտանացիներ Սիրիա են այցելել ԻԼԻՊ-ին և մյուս ծայրահեղական խմբերին միանալու համար, որոնց 10-15 տոկոսն սպանվել է և կեսից քիչը վերադարձել են Բրիտանիա:

Բրիտանիան հատկապես մայրաքաղաք՝ Լոնդոնը միշտ ահաբեկչական հարձակումների թիրախում է եղել, այնպես որ միայն 2016 թվականին 260 հոգի ձերբակալվել են ահաբեկչական գործողություններ կատարելու մեղադրանքով: