Մարդու իրավունքների դիտորդ. ԱՄՆ-ն մեղսակից է Եմենում Արաբիայի գործած ոճիրներին
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հայտարարել է, որ Եմենի դեմ իրականացված իր ամենաարյունալի հարձակման ընթացքում Արաբիան օգտվել է ամերիկյան ռումբերից:
Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը մի զեկույցում անդրադառնալով Սանաայի արևելքում գտնվող «Արհաբ»-ում ջրամբարի ռմբակոծմանը հայտարարել է, որ ռմբակոծության վայրում ԱՄՆ-ի «Ռայթիոն» ընկերության արտադրած զենքի մաս է հայտնաբերվել:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը ԱՄՆ-ին մեղսակից համարելով Արաբիայի պատերազմական ոճիրներին հայտարարել է. «Օժանդակությունների ցուցաբերումն ու Արաբիային արդիական սպառազինությամբ ապահովելը Եմենի պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության ապացույցներից են»:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է 400 միլիոն դոլար արժողությամբ առավել մեծ քանակությամբ զենք վաճառել Արաբիային, որի մեջ ներառված է նաև «Ռայթիոն» ընկերության արտադրած սպառազինությունը»,-ասված է Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության զեկույցում:
Իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում Դոնալդ Թրամփն այս ամսավերջին կայցելի Արաբիա: