Սաուդյան Արաբիայում կանայք կարող են սովորել և աշխատել` առանց տղամարդկանց թույլտվության
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61278-Սաուդյան_Արաբիայում_կանայք_կարող_են_սովորել_և_աշխատել_առանց_տղամարդկանց_թույլտվության
Սաուդյան Արաբիան մտադիր է կանանց ավելի շատ ինքնուրույնություն շնորհել իրենց կյանքի հետ կապված որոշումներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 18:24 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում կանայք կարող են սովորել և աշխատել` առանց տղամարդկանց թույլտվության

Սաուդյան Արաբիան մտադիր է կանանց ավելի շատ ինքնուրույնություն շնորհել իրենց կյանքի հետ կապված որոշումներում:

Ինչպես հայտնում է The Independent-ը` վկայակոչելով սաուդյան լրատվամիջոցները, թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը կարգադրություն է ստորագրել, որով կանանց թույլատրվում է առանց տղամարդկանց վերահսկողության օգտվել կառավարական ծրագրերից, ինչպիսիք են կրթությունը և առողջապահությունը:

Անցյալ ամիս բողոքի ալիք էր բարձրացել, երբ թագավորությունն ընդգրկվել էր ՄԱԿ-ի Կանանց հարցերով հանձնաժողովում, որի նպատակն է «գենդերային հավասարության և կանանց հզորացման համաշխարհային չափանիշներ սահմանել»:

Նոր օրենքի համաձայն` կանայք կարող են ընդգրկվել աշխատուժի շուկայում` առանց թույլտվություն ստանալու տղամարդկանցից:

Սաուդյան Արաբիան գտնվում է Գենդերային անհավասարության 2016-ի համաշխարհային աղյուսակի 141-144-րդ տեղերում:

Tert.am