ԵՄ-ն մտահոգություն է հայտնել պաղեստինցիների կալանավորումը շարունակվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61282-ԵՄ_ն_մտահոգություն_է_հայտնել_պաղեստինցիների_կալանավորումը_շարունակվելու_կապակցությամբ
Գազայի հատված գործուղված ԵՄ-ի պատվիրակությունը շաբաթ օրը մի հաղորդագրությամբ մտահոգություն է հայտնել Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների կալանավորումը շարունակվելու կապակցությամբ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 02:08 Asia/Tehran
  • ԵՄ-ն մտահոգություն է հայտնել պաղեստինցիների կալանավորումը շարունակվելու կապակցությամբ

Գազայի հատված գործուղված ԵՄ-ի պատվիրակությունը շաբաթ օրը մի հաղորդագրությամբ մտահոգություն է հայտնել Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների կալանավորումը շարունակվելու կապակցությամբ :

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, եվրոպական պատվիրակությունը Սիոնիստական ռեժիմից պահանջել է պաղեստինցի գերիների պարագային հարգել միջազգային օրենքներն ու մարդու իրավունքները:

Իրենց տարածամոլական նպատակների իրագործման համար սիոնիստները շարունակ ներխուժում են Հորդանան գետի արևմտյան ափի ու զավթված Երուսաղեմի տարբեր տարածքներ և բերման ենթարկելով պաղեստինցիներին, առանց մեղադրանք առաջադրելու, նրանց պահում են կալանքի տակ:

Եվրոպական պատվիրակության հաղորդագրության մեջ ասված է, որ ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է արդեն 20-րդ օրը շարունակվող Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվող պաղեստինցի գերիների հացադուլին:

Պաղեստինցի գերիները, ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի ցեղապաշտական քաղաքականությունների ու քայլերի դեմ, ապրիլի 17-ից սկսած «Ազատություն և արժանապատվություն» կարգախոսով հացադուլ են հայտարարել:

Ներկայումս շուրջ 6500 պաղեստինցիներ գերի են Իսրայելի բանտերում, որոնց մեջ են 62 կանայք ու նաև օրինական տարիքը չլրացրած 300 ուրիշներ: