Սաուդյան Արաբիայի արևելյան հատվածում ձերբակալվել է այդ երկրի շիաներից մեկը
Մայիս 07, 2017 17:11 Asia/Tehran
Շարունակելով խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություններն ու ճնշումները, Սաուդյան Արաբիայի ռեժիմը «Ալ Ավամիա» թաղամասում ձերբակալել է շիաներից մեկին:
Լիբանանյան «Ալ Ահդ» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ Սաուդյան ռեժիմի բանակայինները Արաբիայի արևելյան Ղաթիֆ քաղաքի Ալ Ավամիա շիաբնակ թաղամասում արաբ շիա երիտասարդ Հեսամ Սաիդ Ալ Ռաբահին դաժան ծեծի ենթարկելուց հետո ձերբակալել են նրան:
Սաուդյան իշխանությունները անցած հինգշաբթի օրը առանց որևէ պատճառի ձերբակալել են ևս երեք հոգու և նրանց տեղափոխել են անհայտ վայր:
Արաբիայում Սաուդյան ռեժիմի կողմից ժողովրդի՝ հատկապես շիաների նկատմամբ գործադրվող ճնշումներն օրեցօր ավելանում են:
Պիտակ