Եմենի վրա սաուդցիների հարձակման զոհերը երեխաներն են
Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի դեմ սանձազերծված պատերազմի և այդ երկրի պաշարման հետևանքով, յուրքանչյուր տասը րոպեում , Եմենում հիվանդության պատճառով մահանում է մինչև հինգ տարեկան մի երեխա:
Եմենի բուժկենտրոնների և ենթակառուցվածքների դեմ ավիահարձակումների շարունակման հետևանքով, այդ երկրում խոլերայի նման հիվանդությունների համաճարակ է սկսվել , ինչը լուրջ մարտահրավեր է ուղղված այդ երկրի բնակչության դեմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս հայտարարել է , որ Եմենում խոլերա է բռնկվել և նվազագույնը 34 հոգի մահցել են այդ հիվանդության պատճառով:
Խոլերա հիվանդությունը տարածվում է խմելու ջրի ապականման պատճառով : Համապատասխան բուժում չստանալու դեպքում հիվանդներգ մահանում են :
Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ ՝ Մոհամմեդ Ալ-Ասադին հայտարարել է.«Վերջին 12 օրերին, Եմենում խոլերայով վարակման 82 դեպք է գրանցվել , որոնց կեսը երեխաներ են: հիվանդությունը տարածվել է երկրի 13 նահանգներում»: