Եմենում ավելացել է խոլերայի զոհերի թիվը
Մայիս 17, 2017 13:54 Asia/Tehran
ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Եմենում գրանցվել է խոլերայի վարակի 17 հազար 200 դեպք, մահացել է 209 մարդ:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը զգուշացնելով Եմենում խոլերայի զոհերի թվի ավելանալու կապակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակն ասել է.«Եմենում օրական խոլերայի վարակի երեք հազար դեպք է գրանցվում»:
Եմենի ազգային փրկություն կառավարության առողջապահության նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրում:
Հաղորդագրության մեջ ասված է.«Նկատի առնելով Եմենում խոլերայի տարածումը, պատկան մարմիններին և ներքին ու միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ ենք անում օգնություն ցուցաբերել համաճարակի դեմ պայքարելու համար»:
Պիտակ