Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ հրթիռ է արձակվել
ԱՄՆ-ի նախագահի Սաուդյան Արաբիա կատարելիք այցին զուգահեռ Եմենի բանակն ու ժողովրդային կոմիտեները մի հրթիռ արձակեցին Ռիադի կողմը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր արտասահմանյան առաջին ուղևորության շրջանակում ուրբաթ օրը մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ:
Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստակայանն ուրբաթ գիշեր հղում կատարելով Եմենում գտնվող զինվորական աղբյուրների հայտարարել է. «Եմենի համատեղ ուժերը «Զալզալ 2» բալիստիկ հրթիռով հարձակում են իրականացրել Արաբիայի մայրաքաղաք Ռիադի վրա»:
Եմենական «Ալ-Մասիրա» հեռուստակայանը հղում կատարելով Եմենի բանակի խոսնակին հայտարարել է. «Ռիադի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումն այն ուղերձն է հղում, որ Եմենը պատրաստ է դիմակայել ոտնձգիչներին»:
Եմենի բանակն ու ժողովրդական ուժերի կոմիտեներն ավելի վաղ հրթիռային հարձակման թիրախ են դարձրել Արաբիայի մայրաքաղաք Ռիադի մերձակայքում գտնվող սաուդցիների ռազմական դիրքերը: