Եմենի ժողովուրդը դատապարտեց Թրամփի Արաբիա կատարած ուղևորությունը
Ի հետևումն ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած ուղևորության, Եմենի մայրաքաղաք Սանըայի «Ալ-Սաբըէյն» հրապարակը շաբաթ երեկոյան Եմենի ժողովրդի ծավալուն ցույցի ականատես էր, որը կայացավ «Ո՛չ Եմենի դեմ ամերիկյան ահաբեկչությանը» կարգախոսով:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն` Եմենի ժողովուրդը դատապարտելով Թրամփի Արաբիա կատարած ուղևորությունը, բողոքի ցույց է իրականացրել մայրաքաղաք Սանըայում:
Ցույցի մասնակիցները կրում էին Եմենի դրոշները, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունները դատապարտող և Արաբիայի ու ԱՄՆ-ի ոտնձգություններին դիմակայելուկոչով պաստառներ:
Սպիտակ տունը հալածող ռեժիմներին հովանավորելու Վաշինգտոնի քաղաքականությունների շրջանակում տեղեկացրել է ԱՄՆ-ի ու Արաբիայի միջև 460 միլիարդ դոլար արժող սպառազինական պայմանագրի ստորագրման մասին:
Այս համաձայնության մի բաժինը 350 միլիարդ դոլար է լինելու, որը գործադրվելու է 10 տարիների ընթացքում, իսկ դրա մնացյալ՝ 110 միլիարդ դոլարի բաժինը գործադրման է հանձնվելու անմիջապես՝ ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած ուղևորությունից հետո:
Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու համար 2015 թվականի մարտին Եմենի դեմ սկսված Արաբիայի ոտնձգությունն ավելի քան 11 հազար եմենցիների զոհվելու, տասնյակ հազարավորների վիրավորվելու, միլիանավոր ուրիշների վիրավորվելու և այդ երկրի ենթակառույցների ոչնչացման պատճառ են դարձել: