Ամիր Աբդոլլահյան.«Քաղաքական բանակցությունը Բահրեյնի ճգնաժամի կարգավորման միակ ելքն է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62604-Ամիր_Աբդոլլահյան._Քաղաքական_բանակցությունը_Բահրեյնի_ճգնաժամի_կարգավորման_միակ_ելքն_է
Հակազդելով Բահրեյնի բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի համար մեկ տարվա ազատազրկում սահմանելու մասին Ալե Խալիֆայի ռեժիմի որոշմանը, միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Այս դատական կոշտ քայլերը ոչնչով չեն կարող նպաստել Բահրեյնի ներքին ճգնաժամի կարգավորմանը»: Այս մասին հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 13:21 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Քաղաքական բանակցությունը Բահրեյնի ճգնաժամի կարգավորման միակ ելքն է»

Հակազդելով Բահրեյնի բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի համար մեկ տարվա ազատազրկում սահմանելու մասին Ալե Խալիֆայի ռեժիմի որոշմանը, միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Այս դատական կոշտ քայլերը ոչնչով չեն կարող նպաստել Բահրեյնի ներքին ճգնաժամի կարգավորմանը»: Այս մասին հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Ընդգծելով քաղաքական բանակցությունների միջոցով Բահրեյնի ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է.«Բահրեյնի կառավարությունը օտար երկրներին ապավինելու  փոխարեն պետք է իր սեփական ժողովրդին վստահի»:

Նշենք, որ մայիսի 21-ին Ալե Խալիֆայի ռեժիմը  Շեյխ Իսա Ղասեմին փողերի լվացման անհիմն մեղադրանքով դատապարտել է մեկ տարվա ազատազրկման և 100 հազար դինար տուգանքի: Շեյխ Իսա Ղասեմի կալանավորման վճիռը  երեք տարով կասեցվել է:

Շաբաթ երեկոյան, ի նշան բողոքի Իսա Ղասեմի դատավարության դեմ, Բահրեյնի քաղաքացիները  ցույցեր են անցկացրել: Նրանք իրենց զորակցությունն են հայտնել այդ մեծ հոգևորականին: