Իրաքում անհետացել է ԱՄՆ-ին պատկանող մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62866-Իրաքում_անհետացել_է_ԱՄՆ_ին_պատկանող_մեծ_քանակությամբ_ռազմական_տեխնիկա
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.«ԱՄՆ-ի բանակը տեղեկացրել է,որ Իրաք առաքված մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է անհետացել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2017 13:54 Asia/Tehran
  • Իրաքում անհետացել է ԱՄՆ-ին պատկանող մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.«ԱՄՆ-ի բանակը տեղեկացրել է,որ Իրաք առաքված մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է անհետացել»:

«Ալ Սումերիա» հեռուստակայանը հայտարարել է.«Վերջին տարիներին մեծ քանակությամբ զինտեխնիկա է առաքվել Իրաք և Amnesty International -ը զգուշացրել է,որ մեծ հավանականությամբ այդ զենքերի մի մասն ընկել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքը»:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը վերջերս Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունների ընթացքում արդիական զենքեր, այդ թվում ջերմային և  երրորդ սերնդի «TAU» տեսակի հրթիռներ  է օգտագործել:  

ԱՄՆ Կոնգրեսը Բարաք Օբամայի նախագահության օրոք մի որոշում ընդունեց, որի համաձայն` ԱՄՆ-ի կառավարությանը թույլատրվում էր զենք առաքել Իրաքի որոշ շրջաններ, առանց կենտրոնական կառավարության հավանության:

Իրաքի շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ, ԱՄՆ-ի այդ քայլը Իրաքի ինքնիշխանության իրավունքի խախտում են համարել: