Իրաքում անհետացել է ԱՄՆ-ին պատկանող մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.«ԱՄՆ-ի բանակը տեղեկացրել է,որ Իրաք առաքված մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է անհետացել»:
«Ալ Սումերիա» հեռուստակայանը հայտարարել է.«Վերջին տարիներին մեծ քանակությամբ զինտեխնիկա է առաքվել Իրաք և Amnesty International -ը զգուշացրել է,որ մեծ հավանականությամբ այդ զենքերի մի մասն ընկել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքը»:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը վերջերս Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունների ընթացքում արդիական զենքեր, այդ թվում ջերմային և երրորդ սերնդի «TAU» տեսակի հրթիռներ է օգտագործել:
ԱՄՆ Կոնգրեսը Բարաք Օբամայի նախագահության օրոք մի որոշում ընդունեց, որի համաձայն` ԱՄՆ-ի կառավարությանը թույլատրվում էր զենք առաքել Իրաքի որոշ շրջաններ, առանց կենտրոնական կառավարության հավանության:
Իրաքի շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ, ԱՄՆ-ի այդ քայլը Իրաքի ինքնիշխանության իրավունքի խախտում են համարել: