Բողոքի ցույցեր Թել Ավիվում ՝ ավանաշինության դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63088-Բողոքի_ցույցեր_Թել_Ավիվում_ավանաշինության_դեմ
Հազարավոր իսրայելցիներ օկուպացված տարածքներում բողոքի ակցիա են անցկացրել ՝ Հորդանան գետի արևմտյան ափին և արևելյան երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի քաղաքականության և ավանաշինության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2017 09:07 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Թել Ավիվում ՝ ավանաշինության դեմ

Հազարավոր իսրայելցիներ օկուպացված տարածքներում բողոքի ակցիա են անցկացրել ՝ Հորդանան գետի արևմտյան ափին և արևելյան երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի քաղաքականության և ավանաշինության դեմ:

«Մաա» պաղեստինյան գործակալության հաղորդմամբ՝ Թել Ավիվում շաբաթ երեկոյան տեղի ունեցած ցույցերը կազմակերպվել են «Այսօր խաղաղություն» շարժման կողմից և Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքների բռնագրավման հիսնամյակի առիթով:

«Այսօր խաղաղություն» շարժման  առաջնորդ Ավի Բուսկիլան ասել է.«Ցույցերն իրականացվում են օկուպացիայի, բռնության ու ռասիզմի դատապարտման նպատակով: Այժմ եկել է ժամանակը բոլորին ապացուցելու, որ իսրայելցիների մեծ մասը դեմ են օկուպացմանը»:

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը նաև մի ուղերձով, Սիոնիստական ռեժիմից պահանջել է նահանջել 1967 թվականի սահմաններ:

Սիոնիստական ռեժիմի ձախակողմյան  ընդդիմադիր թևի առաջնորդ Իսահակ Հերցուկն ասել է.«Միջազգային շատ շրջանակներ դեմ են Իսրայելի ավանաշինությանն ՝ այն երկու երկիր ձևավորվելու առջև ծառացած խոչընդոտ համարելով»: